ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Ջուր կուտակելով` նաև անհարմարություններ ենք ստեղծում»

«Ջուր կուտակելով` նաև անհարմարություններ ենք ստեղծում»
06.07.2017 | 18:06

Սևանից լրացուցիչ ջրառ կատարելը երկսայրի սուր է: Մի կողմում` հողագործն է իր բողոքով, թե դաշտը տապին չորացավ, հնձվեց, մյուս կողմից էլ` բնապահպաններն են «SOS» հնչեցնում, Սևանի հանդեպ հանցագործություն է կատարվում: Այսպես թե այնպես, այսօր խորհրդարանը 77 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ արտոնեց` ջուր բաց թողնել Սևանից: Լճից 100 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ ջուր բաց թողնելու մասին օրենքին դեմ էր միայն «Ելք» խմբակցությունը, իսկ «Ծառուկյան» ընդդիմադիր խմբակցությունը կողմ քվեարկեց: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին irates.am-ն այս առնչությամբ մի քանի հարց ուղղեց:


-Պարոն Գրիգորյան, որպես նախկին մարզպետ լավատեղյակ եք, թե Սևանն ինչ խնդիրներ ունի: Ի՞նչ եք կարծում, ջուր բաց թողնելու մտահոգությունները հիմնավոր չե՞ն:
-Իրականում Սևանն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնցից մեկն արդեն ջրի տակ հայտնված շենք-շինությունների մաքրումն է: 2012-2013-ին ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով, որը մանրակրկիտ գույքագրեց, թե քանի շենք-շինություն է անցել ջրի տակ: Առաջարկ եղավ, որ դրանք մաքրելու նպատակով ֆինանսական միջոցներ հատկացվեն: Լողացողների համար այդ ամենն անհարմարություններ է ստեղծում: Ես առաջարկեցի, որ բաց թողնված ջրի գումարի մի մասն էլ հատկացվի այս խնդրի լուծմանը: Հասկանում եմ մեր ընդդիմադիր, դեմ քվեարկած գործիչների պահվածքը, այո, Սևանի մեկ լիտր ջուրն էլ մեծ նշանակություն ունի մեզ համար: Պետք է հասկանանք, որ ջուր կուտակելով` նաև անհարմարություններ ենք ստեղծում: Իհարկե, ծրագիր կա, որ մինչև 1930 թվականը պետք է ջրի մակարդակը բարձրացնել: Դրան զուգահեռ պետք է ափամերձ տարածքները մաքրվեն:
-Մեծահարուստների շրջանում չկա՞ մտահոգություն, որ իրենց օբյեկտները ջրի տակ կանցնեն:
-Որքան ծանոթ եմ խնդրին, այն, ինչ պետք է անցներ ջրի տակ, արդեն անցել է: Մնացել են շինություններ, որոնք այդ խնդիրն այլևս չունեն: Դրանք ընդամենը խոսակցություններ են: Ջրի բարձրացման ամեն մի սանտիմետրը շուրջ 13 մլն խմ է, իսկ երեք մետրը մոտավորապես 500 մլն խմ ջուր է: Սակայն չպետք է մոռանանք, որ Գավառի տարածքում, Վարդենիսի Կարճաղբյուր համայնքից մինչև Ծովակի խաչմերուկ կես մետր բարձրանալու դեպքում ճանապարհները մնալու են ջրի տակ, իսկ երկրորդային ճանապարհ կառուցելու խնդիրը բավականին բարդ է լինելու: Այսինքն, պետք է խնդիրը համալիր դիտարկենք: Քննարկումների ժամանակ ոչ մեկը այս մասին չխոսեց, լավ, ենթադրենք, բարձրացնում ենք լճի մակարդակը, ինչ հետևանքներ են ունենալու: Կառավարության ներկայացուցիչը հիմնավոր ներկայացրեց, որ տարին երաշտային է և ջրամբարներում ջրի պակաս կա: Պատահական չէր, որ ընդդիմադիր մեր գործընկերները` «Ծառուկյան» խմբակցության անդամները, գիտակցեցին, որ պետք է մեր գյուղացիների խնդիրները լուծել: Եթե այսօր մեկ օր էլ ջուրը ուշացնում ենք, մեկ շաբաթ պետք է ոռոգում անել` վերականգնելու համար մեկ օրվա ուշացումը:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4604

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ